Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել
Азербайджан![Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել](/timthumb.php?src=disc/14-02-24/6dd573acb677b4d9f2418a4004c690ca.jpg&w=780)
Ադրբեջանի նախարարների կաբինետը հրաժարական է տվել` Ադրբեջանի Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն, գրում է Interfax-ը:
Համաձայն Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ Նախարարների կաբինետը հրաժարական է տալիս նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից և սկսում է իրականացնել իր լիազորությունները։
Այսօր տեղի է ունեցել նաև փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը։
![](banners/armflix.jpg)