Գիտեինք, որ դժվար է խաղալ Բավարիայի դեմ․ Իսակսեն
Спорт«Լացիոյի» հարձակվող Գուստավ Իսակսենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։
«Սա երազ է։ Ես չէի սպասում նման հանդիպման։ Գիտեինք, որ դժվար է խաղալ «Բավարիայի» դեմ, բայց առաջին խաղակեսում մրցակցին թույլ չտվեցինք շատ պահեր ստեղծել, իսկ երկրորդ կեսում պարզապես հիանալի գործեցինք»,- Իսակսենի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին Գերմանիայում։