Հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկություներն այս պահին հրապարկման ենթակա չեն․ ՔԿ-ն` Քերոբյանին հարցաքննելու մասին
Право![Հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկություներն այս պահին հրապարկման ենթակա չեն․ ՔԿ-ն` Քերոբյանին հարցաքննելու մասին](/timthumb.php?src=disc/15-02-24/c523b6cc400ddac5f1f7e13739ebf769.jpg&w=780)
Քննչական կոմիտեն կատարվող քննչական գործողությունների և ներգրավված անձանց ինքնության վերաբերյալ տվյալներ այս պահին չի հրապարակում։
Այս մասին «Արմենպրես»-ին ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը քննչական կոմիտեում հարցաքննվել է։
«Կատարվող քննչական գործողությունների և անձանց մասնակցության, անձանց ինքնության վերաբերյալ տվյալները այս պահին հրապարակման ենթակա չեն»,- ասաց Գոռ Աբրահամյանը։
![](banners/armflix.jpg)