Ադրբեջանին առաջարկում ենք արագացնել սահմանազատման գործընթացը․ ԱԳՆ խոսնակ
Иностранный![Ադրբեջանին առաջարկում ենք արագացնել սահմանազատման գործընթացը․ ԱԳՆ խոսնակ](/timthumb.php?src=disc/15-02-24/ace50a6011b434bfa519a26670c9fa1a.jpg&w=780)
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հայտարարությունը․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու: Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»:
![](banners/armflix.jpg)