Արցախցիների համար փող չկա՞. կառավարությունը որոշել է Փարիզի ՀՀ դեսպանատան համար գնել նոր շենք՝ 23 մլն եվրո արժողությամբ. Արմեն Մկրտչյան
Блогосфера![Արցախցիների համար փող չկա՞. կառավարությունը որոշել է Փարիզի ՀՀ դեսպանատան համար գնել նոր շենք՝ 23 մլն եվրո արժողությամբ. Արմեն Մկրտչյան](/timthumb.php?src=disc/17-02-24/fd87a79a9d3ad8e9fbfc5bccd27e6eb9.jpg&w=780)
«Հայկական երազանք» կուսակցության նախագահ Արմեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Արցախցիների համար փող չկա՞
Կառավարությունը որոշել է Փարիզի ՀՀ դեսպանատան համար գնել նոր շենք՝ 23մլն եվրո արժողությամբ: Ավելի վաղ նման ճոխ գնում էր կատարվել Լոնդոնում՝ 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով գնվել էր դեսպանատան նոր շենք:
47.150.000 դոլարով Երևանում, Աբովյանում, Աշտարակում, Էջմիածինում կարելի էր 2000 բնակարան գնել և 2000 Արցախից բռնի տեղահանված ընտանիքի բնակարանի հարց լուծել»:
![](banners/armflix.jpg)