Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր խաղաղ բնակչությանը․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար
Иностранный![Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր խաղաղ բնակչությանը․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար](/timthumb.php?src=disc/24-02-24/f06c3beb7f594f7ef0ca3b6fdbad7e58.jpg&w=780)
Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր խաղաղ բնակչությանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ Նրա խոսքերը X–ի իր միկրոբլոգում մեջբերել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Նա նշել է, որ Ֆրանսիայի կողմից մատակարարվող զենքերն, ըստ էության, պաշտպանական են։
«Եթե ոչ ոք չհարձակվի Հայաստանի վրա, այն երբեք չի օգտագործվի»,- ընդգծել է ֆրանսիացի նախարարը։
![](banners/armflix.jpg)