Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
СпортՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (15-րդ ռակետ) դուրս է եկել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարի երկրորդ փուլ։
Առաջին շրջանում 27-ամյա թենիսիստը երկու սեթում` 6-2, 6-3 հաշվով առավելության է հասել աշխարհի 72-րդ ռակետ ֆրանսիացի Լյուկա վան Աշի նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 22 րոպե։
Խաչանովը երկրորդ փուլում մրցելու է չեխ Իրժի Լեհեչկայի (36-րդ ռակետ) հետ։