Հայաստանում չկա «Զանգեզուր» կոչվող տարածքային միավոր․ Ռուբինյան
Политические![Հայաստանում չկա «Զանգեզուր» կոչվող տարածքային միավոր․ Ռուբինյան](/timthumb.php?src=disc/01-03-24/9d29e9532ce432368ba347bd43e46836.jpg&w=780)
Հայաստանում չկա «Զանգեզուր» կոչվող տարածքային միավոր, կա Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի և այլն։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակ է, այն ներկայացված է «խաղաղության խաչմերուկում», որը հիմնված է այն սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային տարիներին և որոնք շահագործման կհանձնվեն, կշահագործվեն երկրների ինքնիշխանության, իրավասության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- ասել է Ռուբինյանը։
![](banners/armflix.jpg)