Դադարել են դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները
Право![Դադարել են դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները](/timthumb.php?src=disc/06-03-24/34b8385570c9b5cf7803c5cd1a9aa493.jpg&w=780)
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:
Հավելենք, որ Դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
![](banners/armflix.jpg)