Նշվել է Facebook-ի և Instagram-ի խափանումների պատճառը
Блогосфера![Նշվել է Facebook-ի և Instagram-ի խափանումների պատճառը](/timthumb.php?src=disc/06-03-24/2044268e5770b0085066ce45961f01be.jpg&w=780)
Լայնածավալ խափանման պատճառը, որի ընթացքում հիմնական ծառայություններն ու կայքերը խնդիրներ ունեցան՝ ներառյալ YouTube-ը, Google-ը, Facebook-ը և Instagram-ը, հութիների հարձակումն է, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Տարբեր աղբյուրներ, հղում անելով հոնկոնգյան մատակարար HGC Global Communications Limited-ին, գրում են, որ հութիները կատարել են իրենց խոստումը և հարձակվել են Կարմիր ծովի ինտերնետ մալուխների վրա, որոնք կապում են Ասիան, Եվրոպան և Աֆրիկան:
Ըստ տեղեկությունների՝ հութիները կտրել են չորս ստորջրյա մալուխներ, ինչի հետևանքով՝ վնասվել է մալուխների մոտ 25%-ը:
HGC Global Communications Limited-ը տուժած կապուղիները նկարագրել է՝ որպես կարևոր նշանակություն Ասիայից Եվրոպա տվյալների փոխանցման համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կապի մալուխների ստորջրյա ցանցը հութիների ապագա հարձակումների պոտենցիալ թիրախ է:
![](banners/armflix.jpg)