Երևանում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Общество![Երևանում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը](/timthumb.php?src=disc/06-03-24/e6fa1a146bd9a0ab3f2ba4edbfd9f050.jpg&w=780)
Մարտի 6-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 11/1 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով: Հայտնում են Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են քաղաքացի Ե. Ս.-ի (ծնված 1982 թ.) ինքնասպանության փորձը:
![](banners/armflix.jpg)