Զելենսկին նամակ է հղել Ալիևին
Мир![Զելենսկին նամակ է հղել Ալիևին](/timthumb.php?src=disc/07-03-24/47a2696195b209dd801755a3efcfa234.jpg&w=780)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Նա նշել է, որ «Ալիևի վերընտրությունը կնպաստի երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը և նոր դինամիկ մակարդակի կբերի ուկրաինա-ադրբեջանական համագործակցությունը»։
«Ուկրաինայի և Ադրբեջանի փոխադարձ աջակցությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկու պետությունների անկախությանը և տարածքային ամբողջականությանը չափազանց կարևոր է։ Ադրբեջանի Հանրապետության համերաշխությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում այսօր, երբ ուկրաինացի ժողովուրդը պաշտպանում է իր ազատությունը Ռուսաստանի դեմ պայքարում։ Մենք երախտապարտ ենք մարդասիրական օգնության, Ռուսաստանի հետ պատերազմից տուժած քաղաքների ենթակառուցվածքի վերականգնման գործընթացին մասնակցելու և ազատագրված ուկրաինական տարածքների ականազերծման գործընթացին մասնակցելու համար»,– ասվում է նամակում։
Զելենսկին հույս է հայտնել, որ Ալիևը կմասնակցի Շվեյցարիայում կայանալիք Խաղաղության առաջին գագաթնաժողովին։
![](banners/armflix.jpg)