ՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխման դեպքում տնտեսական հետևանքների մասին քննարկումներ են ընթանում. ՀՀ ԿԲ
Экономика![ՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխման դեպքում տնտեսական հետևանքների մասին քննարկումներ են ընթանում. ՀՀ ԿԲ](/timthumb.php?src=disc/12-03-24/ded8eaa7bd6126dd296eb4597575235e.jpg&w=780)
Այո, նման քննարկումներ լինում են։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե քննարկումներ կան արդյոք հնարավոր տնտեսական հետեւանքների մասին, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվեն, հաղորդում է News.am–ը։
Նա պարզաբանեց, որ գործում են համապատասխան աշխատանքային խմբեր։
Գալստյանը հավելեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկումները շարունակվում են։
«Այս խմբի աշխատանքներում ներգրավված են մեր մասնագետները։ Ավելի լավ է այս խմբի ղեկավարներին հարցեր տալ»,- նշեց նա։
![](banners/armflix.jpg)