Կարևորում ենք կանանց ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման մակարդակներում․ ԱՄՆ դեսպան
Политические![Կարևորում ենք կանանց ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման մակարդակներում․ ԱՄՆ դեսպան](/timthumb.php?src=disc/13-03-24/b4cbc524df32dd4a446206e7834aa130.jpg&w=780)
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կլոր-սեղան քննարկման էր հրավիրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղարարական նախաձեռնություններ իրականացնող առաջատար գործիչներին։
Քննարկման ընթացքում դեսպանը ծանոթացավ նրանց կարևոր աշխատանքին՝ միտված խաղաղության երկխոսությանը, հակամարտությունների կանխարգելման ուսուցումներին, կրթական նախաձեռնություններին և միջսահմանային լրագրողական ծրագրերին։
Դեսպան Քվինն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն աջակցում է քաղաքացիական հասարակության խաղաղարարական ջանքերին և կարևորում է կանանց բովանդակալի ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում։
![](banners/armflix.jpg)