Երևանում, օրը ցերեկով, հարձակվում են 17-18 տարեկան տղայի վրա և սպանում․ Գեղամ Նազարյան
БлогосфераԸնդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երեւանում, օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ հարձակվում են 17_18 տարեկան տղայի վրա եւ սպանում։ Սպանում են մտածված, սպանում են ծրագրավորված։
Պահանջում եմ շատ արագ գտնել եւ պատժել սպանության բոլոր մասնակիցներին։
Մեծագույն ցավ է ինձ համար, որ այդպես էլ չենք հասկանում, որ երկրում թեւածող չարի մթնոլորտը, ամենաթողության մթնոլորտը ծանր հետեւանքների է հանգեցնում եւ հանգեցնելու։
Ցավ եմ ապրում, որ հանրությունը, մասնավորապես սոցիալական ցանցերը անհամեմատ ավելի մեծ ակտիվությամբ քննարկում է ֆ_վ_ ի ուղղագրության, կոնսերվատորիայի տեղափոխման-չտեղափոխման հետ կապված հարցերը, բայց քար անտարբերություն է ցուցաբերում նման սարսափելի դեպքերի նկատմամբ։
Մենք պետք է արագ սթափվենք եւ ազատվենք չարությունից ու չարքերից»։