«Ադրբեջանն ակտիվորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին»․ Ալիև
Иностранный![«Ադրբեջանն ակտիվորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին»․ Ալիև](/timthumb.php?src=disc/13-03-24/4569e02d7241e0ab66cc98de48114d79.jpg&w=780)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի համանախագահների, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգի և Ալեքսանդրիայի գրադարանի հիմնադիր Իսմայիլ Սերագելդինի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե «հենց Ադրբեջանն է պատրաստել և ներկայացրել «հիմնարար սկզբունքները, որոնք կազմում են խաղաղության օրակարգի հիմքը» և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ժամանակ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել գլոբալ և տարածաշրջանային օրակարգի հարցերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Ալիևը նշել է, թե «Ադրբեջանն ակտիվորեն աջակցում է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության օրակարգին»։
![](banners/armflix.jpg)