Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են
Армения![Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են](/timthumb.php?src=disc/18-03-24/c0835a126c1e2eb8d920f20b2ca1f60c.jpg&w=780)
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Ախուրյանի, Դիլիջանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ անձրև։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։
![](banners/armflix.jpg)