Ֆուտբոլիստ Դանի Ալվեսը շարունակում է մնալ բանտում
СпортԲրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը շարունակում է մնալ բանտում, չնայած այն բանին, որ Բարսելոնայի դատարանը համաձայնել է բրազիլացուն 1 մլն եվրո գրավի դիմաց ազատ արձակել, հայտնում է Football Espana-ն։
Հաղորդվում է, որ գրավը դեռ չի վճարվել։ Նա պետք է մնա կալանքի տակ ևս առնվազն 24 ժամ։ Ֆուտբոլիստն ինքը չի կարող 1 մլն եվրո վճարել։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ֆուտբոլիստը սնանկ է։
2024 թվականի փետրվարի 22-ին Բրազիլիայի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը բռնաբարության համար դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման։ 2023 թվականի հունվարին ֆուտբոլիստը բերման ենթարկվեց այն բանից հետո, երբ կանանցից մեկը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբում ֆուտբոլիստը ձեռքը դրել է իր ներքնազգեստի տակ։