Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Спорт![Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում](/timthumb.php?src=disc/23-03-24/2f181b90bda1c761c6e0ce1ca7dc51b0.jpg&w=780)
Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան, լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովն, մարտի 23-ին Իտալիայի Կրոնպլատզ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի Սան Մարինոյի և Ալբանիայի առաջնություններում 16 պետությունների շուրջ 40 մասնակիցների պայքրում հաղթող է ճանաչվել:
Մոսեսովը վաստակել է վարկանիշային միավորները, որոնք հնարավորություն կտան հաջորդ մրցաշրջանում Հայաստանը ներկայացնել լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի փուլերից մեկում:
![](banners/armflix.jpg)