Կացնով տղամարդը փրկել է Crocus-ի տասնյակ այցելուների․ «Իզվեստիա»
Мир![Կացնով տղամարդը փրկել է Crocus-ի տասնյակ այցելուների․ «Իզվեստիա»](/timthumb.php?src=disc/24-03-24/1730327bbc500aa581bb21843260866e.jpg&w=780)
Crocus City Hall համերգասրահի այցելուներից մեկը փրկել է տասնյակ մարդկանց՝ կացնով կոտրելով մի քանի դռներ։ Այս մասին «Իզվեստիային» պատմել է Տատյանան, որը փրկվածների թվում է։
Նրա խոսքով՝ ինքը շուտ է ժամանել Crocus-ի համերգին։ Երբ բարձրանալիս է եղել շարժասանդուղքով, լսել է ճիչեր և տարօրինակ ծափեր։ Արդեն այրվող դահլիճից դուրս եկած կինը հայտնվել է միջանցքում։ Այնտեղ նա նկատել է վթարային ելքի դուռը, որտեղ թաքնված են եղել մի քանի մարդիկ։
Տատյանան վազել է դեպի այդ դուռը։ Տղամարդկանցից մեկը կացնով կոտրել է այն։ Դրանից հետո պահակը սկսել է մարդկանց տարհանել հրաձգության վայրից։
Նրանց անմիջապես հայտնել են, որ շուտով իրենց օգնության կհասնեն ԱԻՆ փրկարարները։
![](banners/armflix.jpg)