«Բարսելոնա»-ն մտադիր է ձեռք բերել Էրլինգ Հալանդին 2025 թվականին
Спорт![«Բարսելոնա»-ն մտադիր է ձեռք բերել Էրլինգ Հալանդին 2025 թվականին](/timthumb.php?src=disc/26-03-24/016417219367371d4c7bdf04555d276c.jpg&w=780)
Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է գնել Էրլինգ Հալանդի տրանսֆերը 2025 թվականին:
Այս մասին գրում է իսպանական Mundo Deportivo-ն: «Բարսելոնա»-ի ղեկավարությունը` մասնավորապես ակումբի նախագահ Ժոան Լապորտան, նպատակ ունի կատալոնական ակումբում տեսնել «Մանչեսթեր Սիթի»-ի նորվեգ հարձակվող Էրլինգ Հալանդին: Լապորտան Հալանդի տեղափոխությունը համարում է պատասխան քայլ «Ռեալ»-ի նկատմամբ, երբ «արքայական ակումբը» ձեռք կբերի ֆրանսիացի հարձակվողին:
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում Հալանդը մասնակցել է ընդհանուր առմամբ 39 խաղի` դառնալով 29 գոլի հեղինակ:
![](banners/armflix.jpg)