2025 թվականի բասկետբոլի Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը կկայանա Երևանում
Спорт![2025 թվականի բասկետբոլի Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը կկայանա Երևանում](/timthumb.php?src=disc/26-03-24/eb17d519cc94b1b62e9c7aa59ffce474.jpg&w=780)
ՖԻԲԱ Եվրոպայի Գործկոմի նիստի ընթացքում քննարկվել է տղամարդկանց Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը, որի երկարատև քննարկումների արդյունքում ընտրվել է Հայաստանի թեկնածությունը:
Այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, նշելով, որ 2025 թվականի բասկետբոլի Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանի եվրոպական 24 թիմ:
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային մարզաձևերի շրջանում:
«Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է՝ մեծ թվով մասնակիցներով: Հայաստանի կառավարության և ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել: Առաջնությունը կանցկացվի Երևանի երեք մարզադահլիճներում 2025 թվականի հուլիսին»,- ասել է Արթուր Նազարյանը:
![](banners/armflix.jpg)