Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել երկրի քաղաքացիներին չմեկնել Մոսկվա
Мир![Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել երկրի քաղաքացիներին չմեկնել Մոսկվա](/timthumb.php?src=disc/27-03-24/44e83201d01d413f4196f34bdcc8f3b9.jpg&w=780)
Իտալիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին կրկին կոչ է արել երկրի քաղաքացիներին չմեկնել Մոսկվա։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մոտ մեկ միլիոն իտալացիներ Զատկի տոներին մեկնելու են արտերկիր, մենք միշտ ասել ենք, որ ավելի լավ է հետաձգել Մոսկվա նախատեսված ուղևորությունները, իսկ հատկապես եթե ինչ-որ մեկն արդեն Մոսկվայում է, խուսափեք մարդաշատ վայրերից: Մենք դա ասում ենք մարտի 8-ից»,- ասել է նա։
![](banners/armflix.jpg)