Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին
Политические![Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին](/timthumb.php?src=disc/28-03-24/d0e27d698c4b66908a314939e1a17c82.jpg&w=780)
ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միացյալ հանձնաժողովների նիստերին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են մարտի 22-ին ՌԴ Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակը:
Նիստերի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են անվտանգության խնդիրներին վերաբերող մի շարք մոդելային օրենքների նախագծեր:
Մասնակից երկրների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:
Նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձեւաչափով՝ մարտի 28-ին:
![](banners/armflix.jpg)