Անցկացվել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը
Право![Անցկացվել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը](/timthumb.php?src=disc/05-04-24/dc5a4b8634ceea15e9a241dc4ca375d7.jpg&w=780)
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են ՄԻՊ կողմից 2023 թվականին անչափահասների՝ արդարադատության ոլորտում վեր հանված խնդիրները, թվային միջավայրում երեխաների պաշտպանության ռիսկերը և հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել են «Երեխաների առցանց անվտանգություն» հետազոտությունը և իրականացված աշխատանքները:
Մասնավորապես, ներկայացվել են Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի անչափահասների հաշվառման հիմնախնդիրները:
ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը ներկայացրել է անչափահասների՝ արդարադատության ոլորտում առկա խնդիրները: Նա նշել է, որ ՄԻՊ-ի կողմից կատարվել է հետազոտություն անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների վերաբերյալ: Հանդիպման վերջում քննարկվել են նաև առաջիկա ծրագրերը:
![](banners/armflix.jpg)