Հոլիվուդյան նախկին աստղը դուրս է գրվել հոգեբուժարանից և դարձել մատնահարդար
Досуг![Հոլիվուդյան նախկին աստղը դուրս է գրվել հոգեբուժարանից և դարձել մատնահարդար](/timthumb.php?src=disc/11-04-24/675bbd0d9f4299627d61b7b9dc248520.jpg&w=780)
Հոլիվուդյան նախկին աստղ և դերասանուհի Ամանդա Բայնսը դուրս է գրվել հոգեբուժարանից և մատնահարդար դարձել։ Այս մասին հայտնում է US Weekly-ն։
Ամանդա Բայնսը մատնահարդարություն է սովորել և ծրագրում է շուտով աշխատանք գտնել գեղեցկության սրահում:
2023 թվականի մարտին Բայնսը տեղափոխվել էր հոգեբուժական կլինիկա։ Դերասանուհին առանց հագուստի զբոսնել էր Լոս Անջելեսում և ինքն էլ զանգահարել 911: Հայտնի է, որ դերասանուհու ծնողները դեռ չեն դիտարկում դերասանուհու նկատմամբ խնամակալությունը վերականգնելու հնարավորությունը, որը վերացվել է 2022 թվականին։ Դերասանուհին դուրս է գրվել հոգեբուժարանից մայիսին։
![](banners/armflix.jpg)