Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերը
Политические![Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերը](/timthumb.php?src=disc/18-04-24/78f7a98daa6347f4e78580173e235933.jpg&w=780)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 5,022.1 հազար դրամ կհատկացվի Պաշտպանության նախարարությանը՝ Մանվել Արմենի Հակոբյանի՝ Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման և կեցության ծախսերը վճարելու նպատակով:
Առաջին կարգի զինհաշմանդամ Մանվել Հակոբյանի 2020թ. 44-օրյա պատերազմում ստացել է ողնաշարի գոտկային հատվածի հրազենային բեկորային կույր թափանցող բեկորային վիրավորում, Լ1-Լ3 ողերի բազմաբեկոր կոտրվածքով, ողնուղեղի սալջարդով, ստորին պարապլեգիայով:
Գումարը կհատկացվի կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումով պայմանավորված իրականացված վիրահատական միջամտությունների (նեյրոստիմուլյատորի տեղադրում), վերականգնողական բուժման և տեղադրված նեյրոստիմուլյատորի ծախսերը փոխհատուցելու համար:
![](banners/armflix.jpg)