Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Мир![Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը](/timthumb.php?src=disc/19-04-24/15e9e09bd1b158c30315690d36229a30.jpg&w=780)
Ապրիլի 19-ին մահացել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992–1996 թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ով հսկայական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման համար։
Վլադիմիր Կազիմիրովը 1992 թվականին նշանակվել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։ 1994-1996 թվականներին՝ համանախագահ։
1994թ․ մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը:
![](banners/armflix.jpg)