ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը. Կոլոմինա
Блогосфера![ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը. Կոլոմինա](/timthumb.php?src=disc/22-04-24/187a162fc12c3e488e74bf7ed7f86b61.jpg&w=780)
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելու մասին։ Երկու երկրի տարածքային ամբողջականության ճանաչումն առանցքային սկզբունք է։ Ինչպես տարածաշրջանային այցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է կարգավորման ջանքերին»,- գրել է Կոլոմինան:
![](banners/armflix.jpg)