Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն․ Փաշինյանի ուղերձը՝ Խաչատուրյանին հոբելյանի առթիվ
Политические![Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն․ Փաշինյանի ուղերձը՝ Խաչատուրյանին հոբելյանի առթիվ](/timthumb.php?src=disc/22-04-24/25c9204e637c657072f13392d7877b9a.jpg&w=780)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով:
Հայաստանի համար այս կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում, պետական և քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձն անմնացորդ ծառայեցնում եք Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանն ու սպասարկմանը, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ կողմից:
Մաղթում եմ Ձեզ առողջություն ու երջանկություն, ինչպես նաև Հանրապետության Նախագահի բարձր կարգավիճակում արգասաբեր գործունեության արդյունավետ շարունակություն, ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի»
![](banners/armflix.jpg)