Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆ
Иран![Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆ](/timthumb.php?src=disc/23-04-24/d5f72cf8208af966076573ca4a204cd9.jpg&w=780)
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ ոչ մեկին չի խնայի ազգային անվտանգության ապահովման հարցերում։ Իրանը կշարունակի պաշտպանել իր ազգային անվտանգությունը միջազգային օրենքների և նորմերի շրջանակներում, գրում է IRNA-ն։
«Ի վերջո, Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր օրինական գործողությունների շրջանակներում, հարձակվել է Սիոնիստական ռեժիմի երկու ռազմական օբյեկտների վրա ագրեսորին պատժելու համար։
Տարածաշրջանում անկայունության աղբյուրը Սիոնիստական ռեժիմի և մարդկության դեմ նրա կատարած հանցագործությունների գոյությունն է: Պաղեստինի գործին աջակցելը բոլոր պետությունների և երկրների իրավական պատասխանատվությունն է»,-ասել է Քանանին:
![](banners/armflix.jpg)