Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ
Общество![Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ](/timthumb.php?src=disc/23-04-24/ecd54de32c95362997952787df103234.jpg&w=780)
ԼՂ-ից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ, սա ֆիքսել է «Ազատության» տեսախցիկը Սյունիքի մարզում։
Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել է Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս, ինչին հաջորդեց Անվտանգության խոհրդի քարտուղարի պարզաբանումը։
Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
![](banners/armflix.jpg)