Пашинян и Путин провели телефонный разговор Омбудсмен Армении: Надо всегда помнить, что дети нас обычно не слушают, но прекрасно подражают Грызлов: Замораживание участия Армении будет означать ослабление позиций ОДКБ на Южном Кавказе Министры обороны стран ОДКБ подписали документы по оснащению войск передовым вооружением Ситуация у здания МИД Армении накалилась (прямой эфир) Мишустин: Армения в 14 раз нарастила экспорт на рынки ЕАЭС Дипломаты аккредитованных в Армении представительств посетили зону бедствия Армения не участвует в заседании Совета руководителей МО ОДКБ, проходящем в Алматы Благодаря помощи от Карена Варданяна в размере 118 млн драмов, Национальный центр ожогов оснастился сверхсовременным оборудованием Россия продолжит оказывать Армении помощь для восстановления нормальной жизни в местах, пострадавших от наводнения 

Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը

Мир

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Moderna ընկերության համահիմնադիր, բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը համաշխարհային հանրությանն ուղղված կոչ-նամակ է հրապարակել այնպիսի հեղինակավոր պարբերականներում, ինչպիսիք են New York Times-ը, Washington Post-ը և Times of London-ը։ Խոսելով նամակի մասին՝ նա ընդգծել է, որ դեռ Բեյրութում անցկացրած մանկության տարիների  չջնջվող հիշողություններից մեկն ամեն տարի ապրիլի 24-ին անցկացված հիշատակի միջոցառումներն էին, որի ընթացքում իր ընտանիքը հազարավոր այլ հայերի հետ ողջ աշխարհում ոգեկոչում էր օսմանյան թուրքերի կողմից սպանված շուրջ 1,5 մլն հայերի հիշատակը։ «Չեմ կարող լիարժեքորեն նկարագրել, թե ինչ է նշանակում լինել երեխա, ով թվերը կամ տառերը սովորելուց առաջ սովորում է, որ մասն է կազմել մի հանրության, որին մյուսները փորձել են ոչնչացնել։ Այդ գիտակցումն իմ էության առանցքն է, և դա է սնում իմ շարունակական մտահոգությունը, աջակցությունն ու ջանքերը՝ պաշտպանելու Հայաստանն ու հայերին»,- LinkedIn-ի իր էջում գրել է Աֆեյանը։ Նա նկատել է, որ այսօր պատմությունը կրկնվում է և հայերը նորից սպանվում են ու տեղահանվում, իսկ միջազգային հանրությունը պարզապես հետևում է այդ ամենին։ Հենց դա է պատճառը, որ նա որոշել է հրապարակել կոչ-նամակ՝ աշխարհի ուշադրությունը բևեռելով այս հարցի վրա։

Աֆեյանի նամակի թարգմանությունն ամբողջությամբ։

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է, հիշատակի օր, երբ ողջ աշխարհում ոգեկոչվում է Օսմանյան կայսրությունում շուրջ 1,5 մլն հայերի դաժան սպանությունը՝ ճակատագիր, որից իմ պապը հազիվ կարողացավ խուսափել։

Սակայն հենց այստեղ է հայկական ողբերգությունը․ մինչ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է։ Հայերը կրկին էթնիկ զտման թիրախում են, քաղաքական առաջնորդներն անօրինական կերպով գերի են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ:

Զբաղված աշխարհն այլ կողմ է նայում: Այսպիսով, ընդհանուր առմամբ հասկանալի չէ, որ անցած սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը 120 հազար հայերի` Արցախի՝ հայկական անկլավի, որը նաեւ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, ողջ բնակչությանը բռնի տեղահանել է իրենց նախնիների հայրենիքից։

Ադրբեջանը շարունակում է նաեւ ապօրինի պատանդ պահել հայերին, այդ թվում՝ իմ ընկեր և գործընկեր Ռուբեն Վարդանյանին՝ գործարար և բարերար, որը կարճ ժամանակ զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի սահմանին սրացող իրավիճակը խորացնում է մտավախությունը Ադրբեջանի հնարավոր ներխուժման վերաբերյալ:

Երեք տարի առաջ նախագահ Բայդենը դարձավ առաջին ԱՄՆ նախագահը, ով պաշտոնապես ճանաչեց այն, ինչը հաճախ կոչվում է 1915-ի «մոռացված ցեղասպանություն»՝ միանալով տասնյակ այլ երկրների ու համաշխարհային կազմակերպությունների։ Սակայն ի՞նչ արժեք ունի բռնի տեղահանումն ու մահը ճանաչելը, եթե մենք թույլ ենք տալիս, որ այդ նույն դեպքերը նորից կրկնվեն։ «Հայոց ցեղասպանությունը» պարզապես կարգախոս չէ, այն իրական, հուսահատ սպառնալիք է։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ակտիվորեն առաջ են մղում Հարավային Կովկասում խաղաղությունն ու նոր կարգերը։ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պետք է հետաքրքրված լինեն նույն արդյունքով։ Այդուհանդերձ, ինչպես ներկայիս պատերազմը հիշեցնում է Մերձավոր Արևելքում, դժվար է հասնել խաղաղության կամ պահել այն, եթե այն ամբողջությամբ հիմնված չէ արդարության վրա։ Պարտադրված խաղաղությունն առաջնահերթ համարելը միայն կերկարաձգի հակամարտություններն ու կխոչընդոտի տարածաշրջանի զարգացմանը։

Սա մի մղձավանջ է, որին աշխարհը կարող է վերջ տալ։ Ադրբեջանն այսօր չպետք է հիմքեր գտնի Հայաստանի հետ հակամարտության համար: Անցյալ տարվա ներխուժումից հետո Հայաստանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղում ինքնակառավարման ջանքերից։ Այժմ Ադրբեջանի այն պնդումը,  թե  խաղաղություն կարող է հաստատվել, երբ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված սահմանի նկատմամբ  ներխուժմամբ Ադրբեջանին միջանցք կտրամադրի դեպի Նախիջեւան ու Թուրքիա, և՛ անօրինական է, և՛ անարդար։

Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր թշնամական դիրքորոշումը, միջազգային հանրությունը պետք է գործի անցնի՝ պաշտպանելու հայերի իրավունքներն ու ճանաչելու Հայաստանի ինքնիշխանությունն ու ինքնորոշման իրավունքը։ Ադրբեջանը նաև պետք է ազատ արձակի բոլոր հայ գերիներին, որոնք անօրինական կերպով պահվում են վերջին տարիներին։

Ադրբեջանը ցանկանում է դառնալ համաշխարհային առաջնորդ, սակայն այդ ամենն իր հետ պատասխանատվություն է ենթադրում։ Հաջորդ տարի Բաքուն հյուրընկալելու է ՄԱԿ-ի կլիմայական հարցերով գագաթնաժողովը՝ COP-26-ը։ Ադրբեջանի ընտրությունը հակասական էր նավթի և գազի վրա հիմնված իր տնտեսության և մարդու իրավունքների հարցում բացասական ցուցանիշների պատճառով։ Ադրբեջանը պետք է ապացուցի, որ արժանի է այս վստահությանը։

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր․ «Ցեղասպանություն» եզրույթն ինքնին ստեղծվեց հրեական ծագում ունեցող լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից, ում մտածելակերպի վրա ազդել էր այն ամենն, ինչ նա, որպես իրավաբանության ուսանող, սովորել էր պատմության այս մութ էջերի մասին։ Այժմ, նոր ցեղասպանության շեմին, շատ քիչ բան է արվում։ Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է։ Ժամանակն է քայլ անելու՝ կանխելու ապագայի կոտորածները»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Паст» - Армения отказала России в предложенной помощиС удовлетворением отмечаю развитие торгово-экономического, культурного и гуманитарного сотрудничества между Россией и Арменией: Мишустин ПашинянуFinancial Times: Посла Великобритании в Мексике уволили из-за неудачной шутки с применением оружияГнелу Саносяну доложили о работах, проведенных в зоне бедствияИзраиль представил ХАМАС новое предложение о прекращении огня: БайденНа дороге М-6 продолжаются восстановительные работыЯпонский миллиардер Юсаку Маэдзава отменил частный полет знаменитостей вокруг ЛуныПереговоры с Москвой сейчас нереальны: ЗеленскийПашинян и Путин провели телефонный разговорИзраильские истребители нанесли удары по югу ЛиванаУкраина подверглась массированной атаке: Зеленский заявил о необходимости дополнительных поставок Patriot и F-16Глава Пентагона: Война с Китаем не является ни неминуемой, ни неизбежнойАвтопробег в Гюмри во главе с архиепископом Багратом ГалстаняномДепутат: Власти не пошли бы на такой уровень беззакония, если бы их не поддержали некоторые международные игрокиОмбудсмен Армении: Надо всегда помнить, что дети нас обычно не слушают, но прекрасно подражаютВ администрации и детском саду села Арташен вспыхнул крупный пожарАвтодорога Ванадзор-Алаверди-Айрум-Баграташен закрытаУченые: Молекулярное профилирование улучшает диагностику и выживаемость детей с высоким риском развития ракаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 ИЮНЯНикол Пашинян присутствовал на церемонии открытия амфитеатра в городе ВедиЕС ввел санкции в отношении командования Вооруженных сил ИранаРубен Рубинян обсудил с послом Швейцарии перспективы сотрудничестваОбязательное медицинское страхование для въезжающих в Грузию туристов вступит в силу в 2026 годуГенпрокуратура Армении обжалует оправдательный вердикт по делу Сержа Саргсяна и другихВ новую рейтинговую таблицу ФИДЕ вошли шесть представителей Армении NYT: удары оружием США по РФ могут начаться в течение нескольких часов или днейОжидал ли Серж Саргсян оправдательного приговора?В Ереване открылся новый офис связи и поддержки EUMAГрызлов: Замораживание участия Армении будет означать ослабление позиций ОДКБ на Южном КавказеМинистры обороны США и Китая провели в Сингапуре встречуПопытки Киева атаковать Россию с использованием американского оружия указывают на участие США: ПесковУровень воды в озере Севан в мае повысился на 20 сантиметровГалстанян со сторонниками шествием отправился во двор церкви «Сурб Анна» ЕреванаНАТО с каждым днем ​​все ближе приближается к войне на Украине: ОрбанМинистр: Вещание «Первого канала» на территории Армении было возобновлено сразу после выплаты долгаВ селе Каркоп Лорийской области Армении водоснабжение и электричество пока не восстановленыТретий президент Армении Серж Саргсян оправдан14-й пакет санкций ЕС против России может быть принят в середине июня: О'салливанАвстралия выделит более $13 млн на обеспечение Украины электроэнергиейНеизвестный во время акции повредил колесо полицейской машины: Возбуждено уголовное делоМинистр: В Армении не возникнет проблем с дизелем и бензином из-за нарушенного ж/д сообщения с ГрузиейСитуация перед зданием МИД Армении остается напряженной: Самочувствие одного из граждан ухудшилосьВ Ереване между полицией и протестующими началась стычкаМинистры обороны стран ОДКБ подписали документы по оснащению войск передовым вооружениемГлава Минэкономики объяснил, почему Армения не назначила представителей в ВТО и торговых представителейЗеленский: ВСУ должны иметь право бить по РоссииПолицейский - протестующим: Призываю не идти на столкновениеПрокуратура Колумбии конфисковала имущество брата наркобарона Пабло ЭскобараСитуация у здания МИД Армении накалилась (прямой эфир)Мишустин: Армения в 14 раз нарастила экспорт на рынки ЕАЭС
Самое популярное