Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել
Мир![Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել](/timthumb.php?src=disc/26-04-24/e4b51ccaaf19bac10198b732e34c26f1.jpg&w=780)
Արմատական «Թալիբան» շարժման անդամները Ֆարահ նահանգում ձերբակալել են վեց իրանցի սահմանապահի՝ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով։ Նրանց տեղափոխել են թալիբների ճամբար:
Ըստ աֆղանական Hasht-e Subh թերթի՝ իրանցի սահմանապահներին թալիբները ձերբակալել են, երբ նրանք անօրինական կերպով մտել են Աֆղանստանի տարածք՝ Ֆարահ նահանգի Աբու Նասիր չոր նավահանգստի մոտ։
Իրան-աֆղանական սահմանին սահմանապահների միջև բախումները պարբերաբար են լինում՝ պայմանավորված միմյանց տարածք ապօրինի մուտք գործելու փոխադարձ մեղադրանքներով:
![](banners/armflix.jpg)