Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին
Иностранный![Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին](/timthumb.php?src=disc/03-05-24/5e401cdc55d0bd276cf28bb1f71ce746.jpg&w=780)
Ռուսաստանը սպասում է, որ հայ գործընկերները կպատասխանեն ռուս խորհրդարանականների նամակին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։
«Ես չգիտեմ, թե ինչ ուժեր, ովքեր են այնտեղ և ինչի մասին են խոսում։ Հուսով եմ, որ նման հայտարարություններ անողները ուժ կունենան պատասխան ուղարկելու ռուս խորհրդարանականների դիմումին։ Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն և անհրաժեշտության դեպքում հրապարակավ կմեկնաբանենք։ Մաղթում ենք ձեզ ուժ՝ պատասխան պատրաստելու համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը ԵՄ երկրների խորհրդարանների խոսնակների համաժողովում Ռուսաստանին մեղադրել էր «սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ» կազմակերպելու, իսկ ռուս պաշտոնյաներին՝ «Հայաստանի շահերը պարտադրելու» մեջ։
«Մեր արևելյան հարևանը տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»,-ասել էր Սիմոնյանը:
![](banners/armflix.jpg)