Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
Общество![Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար](/timthumb.php?src=disc/05-05-24/5830cd929155dae54a65b1d44c9cbab2.jpg&w=780)
44-օրյա պատերազմի մասնակցի՝ Իշխան Գեւորգյանի 72 ժամ տեւած նստացույցն ավարտվեց կառավարության մոտ: Նա իր ընկերների հետ շուրջօրյա հերթապահություն կանցկացնի՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Զորակցությունս բոլոր քաղբանտարկյալներին:
Ծանոթացա բազում իրական հայերի հետ, ովքեր նույնպես այս ամենի հետ հաշտ չեն:
Ժամը 3-ին իմացա, որ Բագրատ Սրբազանը Տավուշում պայքարող հայերի հետ գալու է Երևան:
Մենք որոշեցինք շուրջօրյա հերթափոխ սահմանել ու այստեղ ստեղծել այս իրավիճակի հետ անհաշտ մարդկանց անկյուն:
Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք, քննարկենք այս վիճակից դուրս գալու ուղիները, վերջում դիմավորենք երթը` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ:
Համեցեք ամեն օր նույն վայր»,- գրել է նա:
![](disc/05-05-24/b3b57de8b89a08c0565c97ba9bb700fa.jpg)
![](banners/armflix.jpg)