Մբապեն հեռացել է ՊՍԺ-ից
Спорт![Մբապեն հեռացել է ՊՍԺ-ից](/timthumb.php?src=disc/10-05-24/30ee7003e219b35b5fa2a1db8c8589c5.jpg&w=780)
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է թիմից հեռանալու մասին։
«Ես չեմ պատրաստվում երկարաձգել պայմանագիրս և մի քանի շաբաթից կավարտեմ իմ արկածները»,- գրել է ֆուտբոլիստը։ Սակայն նա չի նշել նոր թիմի անունը։
Փետրվարի 19-ին Marca-ն հայտնել էր «Ռեալի» հետ Մբապեի համաձայնության մասին: Կողմերը պայմանագիր են կնքել հինգ տարով։ Այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։ Մինչ այս՝ 2023 թվականի ամռանը, Մակրոնը խնդրել էր ֆուտբոլիստին մնալ թիմում առնվազն մինչև Փարիզի Օլիմպիական խաղերը։
![](banners/armflix.jpg)