Զորակ գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր
Общество![Զորակ գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր](/timthumb.php?src=disc/10-05-24/47c47d6e9748c4c3b74637913fc836e9.jpg&w=780)
Մայիսի 10-ին, ժամը 14:54-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորակ գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 20։12-ին: Այրվել է Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում պահեստավորած մոտ 400 հակ անասնակեր։
![](banners/armflix.jpg)