Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին
Мир![Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին](/timthumb.php?src=disc/11-05-24/fca25ba2c4696ae1bc2bed335eaaef40.jpg&w=780)
Ռուսաստանի բանակը հարձակում է սկսել Խարկովի վրա: Այս մասին հայտնել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
«Մենք սպասում էինք Ռուսաստանի կողմից Խարկովի վրա հարձակման մեկնարկին, որը, ինչպես երևում է, այժմ մեկնարկել է։ Մենք սերտորեն համակարգել ենք մեր գործողությունները Ուկրաինայի հետ, որպեսզի օգնենք նրանց պատրաստվել դրան», — ասել է Քիրբին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ից ռազմական օգնության ներհոսքը կօգնի ուկրաինական կողմին դիմակայել ռուսական զորամասերի հարձակմանը:
![](banners/armflix.jpg)