Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Армения![Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին](/timthumb.php?src=disc/11-05-24/9b5afc61b052f681fa2081b5a03beb0c.jpg&w=780)
Րաֆֆի Քորթոշյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։
Եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.: Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց եւ օծվել՝ 1998 թ. մայիսի 31-ին»։
![](disc/11-05-24/f33407ee6afe6e0849fc5638dcafabc8.jpg)
![](banners/armflix.jpg)