Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն․ Աբրահամյան
Общество![Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն․ Աբրահամյան](/timthumb.php?src=disc/13-05-24/b34ceef73b9ab028c52b9098fddfe7b5.jpg&w=780)
Մեր գործընկերների հետ այցելել ենք տարբեր ոստիկանական բաժիններ, որտեղ առավոտից մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, թե ինչպիսի ջանասիրաբար են ոստիկանները գործում, ինչից ակնհայտ երևում է, որ առավել կոշտ «աշխատելու» հրաման ունեն:
Բերման ենթարկված կամ ակցիաներին ականատես անձինք հատկապես ընդգծում են ոստիկանների անպարկեշտ պահվածքն ու բառապաշարը, որը հատուկ է գործող քաղաքական ռեժիմին»:
![](banners/armflix.jpg)