Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը
Мир![Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը](/timthumb.php?src=disc/13-05-24/dca7ca3c74b1c6706347030e334b21c0.jpg&w=780)
Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարները վերջին երեք տարիներին եղել են Թուրքիան, Հայաստանը և Չինաստանը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ավիտո ծառայություններ» հարթակի «Տրանսպորտային ծառայություններ» կատեգորիայի ղեկավար Եվգենիա Լազարևայի խոսքերը։
«Վերջին երեք տարիների ընթացքում՝ 2021 թվականի մարտից մինչև 2024 թվականի ապրիլ, բեռնափոխադրումների ամենամեծ աճը տեղի է ունեցել Հարավային դաշնային շրջանի և Թուրքիայի միջև․ բեռնափոխադրումների ծավալը գրեթե 17 անգամ ավելի հաճախ է սկսել ուղարկվել Ռուսաստանի հարավից»,- ասել է Լազարևան։
Ըստ նրա՝ երկրորդ ամենահայտնի ուղղությունը Չինաստանն է։
«Հարավային դաշնային շրջանից Հայաստան բեռնափոխադրումների պահանջարկը նույնպես աճել է 11 անգամ»,-նշել է գործակալության ղեկավարը։
![](banners/armflix.jpg)