Մենք եղբայրների պես ենք. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին
Азербайджан![Մենք եղբայրների պես ենք. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին](/timthumb.php?src=disc/16-05-24/490b47e8f3e1084952917b09c6ee26ce.jpg&w=780)
«Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան, կողմերը նույն պատկերացումներն ունեն աշխարհի մասին և թե դեպի ուր է գնում»։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցություններում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
«Մենք փակ թեմաներ չունենք, ամեն ինչ բաց է: Եթե ինչ-որ մեկը լսեր, թե ինչ հարցեր ենք քննարկում, կմտածեր՝ ի՞նչ հարաբերություններ ունենք՝ ամենաբարի, ամենամոտ: Մենք շփվում ենք եղբայրների պես, նույնկերպ ենք ընկալում աշխարհը և թե ուր է այն շարժվում։ Միայն թե Հեյդար Ալիևը տեսներ, թե ինչպես է զարգանում Ադրբեջանը»,- ասել է Լուկաշենկոն։
![](banners/armflix.jpg)