Իրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան
Блогосфера![Իրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան](/timthumb.php?src=disc/20-05-24/979294bc8243aa3a8de19d047852ab82.jpg&w=780)
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․ «Իրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը:
Իրանում իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին՝ այաթոլլա Ալի Խամենեին։ Հատկանշական է, որ վերջինիս հավանական իրավահաջորդ էր համարվում հենց Ռաիսին։
Նախագահի մահը մեծացնում է Ալի Խամենեիի որդի Մոջթաբայի՝ ապագայում հոր տեղը զբաղեցնելու հնարավորությունները։ Ընդ որում ինքը՝ Խամենեին ցանկանում էր հենց Ռաիսիին տեսնել պետության ղեկին, և նրա մահը էապես փոքրացնում է հավակնորդների շրջանակը։
Արևմտյան մոդելով իշխանափոխության հավանականությունը շատ ցածր է կամ գրեթե չկա: Իրանական քաղաքական համակարգը կուռ է ու դիմացկուն՝ կառուցված պահպանողական ու թեոկրատիկ հիմքերի վրա:
Միաժամանակ, մի կողմ չենք նետում աշխարհաքաղաքական գործոնը: Ավելին՝ հատուկ ծառայությունների միջև մղվող պատերազմներում, որպես կանոն, ներքին ու արտաքին գործոնները համակցվում են»:
![](banners/armflix.jpg)