Լեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանին
Политические![Լեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանին](/timthumb.php?src=disc/22-05-24/9839185c51e59bf774c04066aaa87a31.jpg&w=780)
Լեհաստանի իշխանությունները կավելացնեն զինվորականների թիվը երկրի արևելյան սահմաններին, ասել է այդ երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ Սեյմում ելույթի ժամանակ։
«Պատրաստ ենք ընդլայնել բանակի ներկայությունը լեհ-բելառուսական սահմանին»,- ասել է նա։
Կոսինյակ-Կամիշի խոսքով՝ Լեհաստանի բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման 5,5 հազար զինվորականներ են ներգրավված Բելառուսի հետ սահմանի պահպանությանը, նրանց ֆինանսավորման համար նախատեսվում է հատկացնել 850 միլիոն զլոտի։
![](banners/armflix.jpg)