Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան
Блогосфера![Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան](/timthumb.php?src=disc/23-05-24/93f36027ceea4fdc48ec673c016a872d.jpg&w=780)
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանության առաջին էշելոնի դեմքերը, ուժային կառույցների թիկունքից սպառնում են իրենց քաղաքական ընդդիմախոսներին` սպառնալով ամենածանր և նույնիսկ օրենքով արգելված միջոցներով:
Այն, որ իշխանությունն իր դեմ հանրային-քաղաքական դժգոհությունը զսպելու համար պատրաստ է ամենաանբարոյական և անօրինական քայլերի գնալ, որևէ մեկը չի էլ կասկածում և դրա համար էլ կրկին առաջին պլան են բերել դիմազրկված, վարկաբեկված, բոլոր սահմանները հատած ու մարդկային առումով որևէ կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին:
Մինչև որտեղ է պատրաստ գնալ իշխանությունը:
Այս հարցի պատասխանն արդեն հստակ է յուրաքանչյուրի համար` զոհել պետությունը հանուն աթոռի ու սեփական ցանկությունների»:
![](banners/armflix.jpg)