Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը
Спорт![Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը](/timthumb.php?src=disc/23-05-24/7713995da6b16e688d37e23ed9045bc9.jpg&w=780)
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում իր առաջին մարզական քայլերը կատարած բազկամարտիկ, բազկամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ազատ Սրապյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած բազկամարտի Եվրոպայի հերթական առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել։
Աջ ձեռքով պայքարում Ազատ Սրապյանը հռչակվել է Եվրոպայի եռակի փոխչեմպիոն։ Աջ ձեռքով 1-ին և 2-րդ հորիզոնականը գրաված մարզիկները հնարավորություն են ստացել մասնակցելու հեղինակավոր մրցաշարի։
Բացի այդ նվաճումը, Բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցավարական դասընթացների արդյունքում Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանն արժանացել է միջազգային մրցավարի հավաստագրի։
Օգոստոս ամսին տեղի կունենա բազկամարտի աշխարհի առաջնությունը Մոլդովայում, որին կմասնակցի նաև Ազատ Սրապյանը։
![](banners/armflix.jpg)