Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Мир![Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը](/timthumb.php?src=disc/23-05-24/216c34872c85f53f295e67c610a291bd.jpg&w=780)
Մեծ Բրիտանիայի պահպանողական վարչապետ Ռիշի Սունակը և լեյբորիստական կուսակցության նրա մրցակից Քեյր Ստարմերը մեկնարկում են իրենց նախընտրական արշավն այն բանից հետո, երբ մայիսի 22-ին Սունակն անակնկալ կերպով հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
BBC-ն նշում է, որ կուսակցությունների ղեկավարներն առաջիկա 6 շաբաթների ընթացքում կճանապարհորդեն Միացյալ Թագավորությունում՝ ներկայացնելով երկրի ապագայի իրենց տեսլականը։
44-ամյա Սունակն ընտրությունների մասին հայտարարելիս հայտնել է, որ տնտեսության հետ կապված իր ծրագիրն աշխատում է, և որ միայն ինքը կարող է կայունություն բերել երկրին։
BBC-ն նշում է, որ ամբողջ երկրում առաջիկա շաբաթներին քաղաքական պայքար կընթանա ոչ միայն երկու հիմնական կուսակցությունների միջև։ Արտահերթ ընտրություններ անցկացնելուն արձագանքել են լիբերալ-դեմոկրատները, կանաչների կուսակցությունը, ռեֆորմիստները։
Մայիսի 24-ին կավարտվի Բրիտանիայի գործող խորհրդարանի նստաշրջանը, իսկ մայիսի 30-ին խորհրդարանը կցրվի։
Համընդհանուր ընտրությունները կանցկացվեն հուլիսի 4-ին։
![](banners/armflix.jpg)