Սա մեծ փորձ է յուրաքանչյուր խաղացողի համար․ Սպերցյան
Спорт![Սա մեծ փորձ է յուրաքանչյուր խաղացողի համար․ Սպերցյան](/timthumb.php?src=disc/25-05-24/19d9e255b1f3c8692111a0cbc03b7a03.jpg&w=780)
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում երկրորդ տեղը գրավելու մասին։
«Տանը խաղալով՝ մենք չէինք կարող այլ կերպ գործեկ։ Մեր գործը հաղթելն էր։ «Կրասնոդարը» պատմության մեջ սա առաջին անգամ է գրավում երկրորդ տեղը, ուստի սա լավ արդյունք է: Մենք պետք է հպարտանանք սրանով։ Սա մեծ փորձ է յուրաքանչյուր խաղացողի համար»,- Սպերցյանի խոսքն է մեջբերել Championat-ը։
Ռուսաստանի առաջնության 30 տուրից հետո «Զենիթը» վաստակեց 57 միավոր և դարձավ ՌՊԼ-ի չեմպիոն։
![](banners/armflix.jpg)