Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
Политические![Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին](/timthumb.php?src=disc/28-05-24/12d0c2db19b1fec04beb2bac0a7e8bd0.jpg&w=780)
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է․
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի զոհերի ընտանիքներին։
Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին և ուժ ու կորով բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգական դեպքից»,-ասված է հայտարարության մեջ։
![](banners/armflix.jpg)